Հայաստանի ԱԺ հանձնաժողովներում այսօրվանից մեկնարկել են «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ քննարկումները:

Առաջին նիստին մասնակցում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Զեկուցողներն են ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը եւ Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: