Ռուսաստանը Լիտվայում կայացած ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում արգելափակել է «Թվային դարում հիմնարար ազատությունների մասին հռչակագրի» ընդունումը:
Հռչակագրի ընդունմանը կողմ է եղել կազմակերպության անդամ երկրների մեծամասնությունը, բայց այն բախվել է մի շարք պետությունների դիմադրությանը, որոնք ինտերնետը վտանգավոր են համարում իրենց քաղաքական համակարգի համար, եւ ընդհանուր հայտարարի գալ չի հաջողվել, գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
Մի շարք երկրներ հայտարարել են, որ Մոսկվան պարտավոր է հետաքննել Պետդումայի ընտրությունների ընթացքում գրանցված բազմաթիվ խախտումները: Ռուսաստանի եւ մնացած երկրների միջեւ տվյալ հարցի շուրջ լուրջ տարաձայնություններ են ծագել, եւ Ռուսաստանն արգելափակել է փաստաթղթի ընդունումը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների հասցեին ուղղված խիստ քննադատությունից հետո ԵԱՀԿ-ին մեղադրել է «երկակի ստանդարտներ կիրառելու» համար եւ հեռացել Լիտվայից` արհամարհելով նստաշրջանի եզրափակիչ նիստը:



























