Վրաստանի խորհրդարանական ընտրություններին միջամտելու վերաբերյալ Ռուսաստանին ուղղված մեղադրանքները բացարձակապես անհիմն են: Դրա մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ շատ երկրների համար նման մեղադրանքներն արդեն ստանդարտ բնույթ են կրում։

«Մենք կտրականապես մերժում ենք նման մեղադրանքները»,-ըստ ТАСС-ի՝ շեշտել է նա։

«Դրանք արդեն շատ երկրներում ստանդարտ բնույթ են կրում, նրանք գրեթե անմիջապես մեղադրում են Ռուսաստանին միջամտության մեջ։ Ոչ, այդպես չէ, միջամտություն չի եղել, և մեղադրանքները բացարձակապես անհիմն են»,- նշել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։