ՀՀ գլխավոր դատախազության հանձնարարականով նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Հոդվածը վերաբերում է կենդանիների նկատմամբ դաժան  վերաբերմունքին։ Մարզպետ Ռազմիկի Գրիգորյանը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Մարինա Պողոսյանը։

Հիշեցնենք՝ այսօր համացանցում տարածվել էր տեսանյութ, թե ինչպես է երեխան Մարզպետ Գրիգորյանի հորդորով տանջամահ անում կատվին։