Երեւանում, դեկտեմբերի 7-ին, ժամը 21.30-ին, Երեւանի Պարույր Սեւակի փողոցի թիվ 33 տան դիմաց իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը եւ «Մերսեդես»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:




























