Տեսականորեն, եթե Իրանը փլուզվի, դրանից առաջինը կօգտվի Ադրբեջանը։ Հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Թե՛ Իրանի տարածքների, թե՛ Հայաստանի տարածքների առումով։ Սա կարող է մեզ համար ամենամեծ սպառնալիքը լինել»,- նշեց վերլուծաբանը։

«Ադրբեջանը սպասում է այս օրվան. Դրա համար նա մեծացնում է ռազմական ներուժը։ Նրա օրակարգում Իրանի «ադրբեջանական» տարածքների հարցն է։ Բայց ուզում եմ ասել, որ Իրանին ռազմական ճանապարհով հաղթելն չէի ասի՝ անհնարին է, բայց շատ դժվար է։ Կան երկրներ, որոնց կարելի է ներսից «պայթեցնել»։ Սա Ռուսաստանն է, Իրանը։ Դրանց ոչնչացնելու համար անհրաժեշտ է «պայթել» ներսից։ Իսրայելի հարվածները որոշակիորեն ուղղված են Իրանում ներքին լարվածության մեծացմանը։ Սա հասկանալով՝ Իրանը նախընտրեց, որ երկրի նախագահ դառնա ազգային փոքրամասնության ներկայացուցիչը, որպեսզի այդպիսով նվազեցնի ազգային փոքրամասնությունների ախորժակը»,- ​​ասաց Կիվիրյանը։