Այսօր՝ հոկտեմբերի 29-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում բախվել են «ԶԻԼ 130», «Kia», «Opel», «BMW» և «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենաները:  Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Կայքի տեղեկություններով, բախման հետևանքով «ԶԻԼ»-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է, իսկ վարորդին ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու տեղում իրականացնում են հերթապահություն:  Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մյուս ավտոմեքենաների վարորդների ինքնությունը:  Կայքի տեղեկություններով՝ ավտոմեքենաները, բացի «ԶԻԼ»-ից, եղել են կայանված: