ԱՄՆ հանրապետական մի շարք գործիչներ, որոնք մտադիր են մասնակցել նախագահական ընտրարշավին կոչ են արել ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Իրանի եւ Սիրիայի նկատմամբ, մասնավորապես ոչնչացնել ատոմային ոլորտում զբաղված գիտնականներին: Նման հայտարարություններ են հնչել դեկտեմբերի 7-ին Հանրապետական հրեական կոալիցիայի նիստում:

Գաղտնի գործողություններ անելու առաջարկով հանդես է եկել Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի նախկին նախագահ Նյութ Գինգրիչը: Նա խոստացել է սաբոտաժի գործողություններ իրականացնել ամեն օր, եթե դառնա նախագահ, հաղորդում է Agence France-Presse-ը:

Սիրիայի դեպքում Գինգրիչն ավելի մեղմ էր, ԱՄՆ-ը պետք է տապալի Ասադին, բայց առանց ոժի կիրառման:

Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Միթ Ռոմնին առաջարկել է օգնել այլախոհներին Իրանում: Նախկին սենատոր Սանտորումը հույս է հայտնել, որ Իրանում հրթիռային ռազմակայանում վերջին պայթյունի ետեւում կանգնած էր ԱՄՆ-ն:

Հանրապետական հրեական կոալիցիան լոբբիստական կազմակերպություն է, որ ձգտում է ամրապնդել կապերը ԱՄՆ հրեական համայնքի եւ հանրապետական գործիչների միջեւ: