Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Գուդերմեսում Վլադիմիր Պուտինի անվան ռուսական Հատուկ նշանակության համալսարանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում ուկրաինացի գերիներ են սպանվել, գրում է Lenta.ru-ն։

Քաղաքական գործիչը հավելել է, որ հարձակման ժամանակ ռուսական կողմից զոհեր չկան։

Կադիրովը հոկտեմբերի 29-ին հայտարարել է հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքին անօդաչու թռչող սարքի հարվածի մասին։ Սակայն, հարձակման մեջ ներգրավված սարքերի թիվը նա չի նշել։

«Հանրապետության յուրաքանչյուր ռազմավարական վայրում պահվում է մինչև տասը ուկրաինացի բանտարկյալ, նրանց թվում՝ Հատուկ նշանակության ուժերի համալսարանի տարածքում։ Կիևը, փորձելով մեզ վնասել, այսօր հենց իր զինվորներին ոչնչացրեց»,- նշել է նա։