Չինացի տղան, 15-րդ հարկից ընկնելով, վեր է կացել ու մի քիչ թնկթնկալով ուղեւորվել տուն: Նրա անկմանը, շունչները պահած, հետեւել են հարյուրավոր ականատեսներ:

Դեպքը տեղի է ունեցել Շանհայում: Առավոտյան 6-ամյա Հեի ծնողները ուղեւորվել են շուկա, տանը մենակ թողնելով տղային:

Երեխան դուրս է եկել պատշգամբ, բարձրացել փոքրիկ աթոռակին, կորցրել հավասարակշռությունն ու վայր ընկել 15-րդ հարկից: Անցորդները շտապել են օգնության, բայց նրանց զարմանքն անսահման է եղել, երբ Հեն ինքնուրույն ոտքի է կանգնել եւ նվնվալով տուն բարձրացել:

Ականատեսներն անմիջապես «շտապօգնություն» են կանչել եւ երեխային տեղափոխել հիվանդանոց:

Բժիշկները արձանագրել են, որ թեթեւակի արյունահոսությունից բացի, կյանքին սպառնացող ոչ մի վնասվածք չկա, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: