Իսրայելում երիտասարդ ճարտարագետների խումբը առաջատար բուհերի եւ պաշտպանական ձեռնարկությունների աջակցությամբ անօդաչու մոդուլ է նախագծել, որ նախատեսված է լուսնի մակերեւույթի հետազոտությունների համար:

Շնորհիվ նրանց աշխատանքի` Իսրայելը կարող է դառնալ Լուսինը նվաճած երրորդ երկիրը:

Այսօր` դեկտեմբերի 8-ին, կայանալու է իսրայելական ոչ առեւտրային SPACEIL նախագծի շնորհանդեսը:

Այդ մասին «Կուրսորին» հայտնել են Կնեսետի «Լիկուդ» կոալիցիայի մամուլի ծառայությունից: Զեեվա Էլկինը, ով ղեկավարում է Կնեսետի հատուկ հանձնաժողովը, ասել է, թե «Իսրայելը աշխարհի քիչ երկրներից է, որ լրջորեն  զբաղվում է տիեզերքի հետազոտություններով»: