Գյումրում քաղաքական վենդետա չկար, մեզ համար ևս անակնկալ էր գործընթացը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Մենք ունենք տարածքային կառույց, թիմ ունենք, մենք պատրաստ ենք նաև ընտրությունների։ Տարածքային կառույցը և դրա խորհուրդը, մեր նախընտրական ցուցակը պետք է լինի։ Գյումրին Հանրապետության երկրորդ քաղաքն է և պրոցեսները որ ուղղությամբ էլ գնան, մենք պատրաստ ենք»,- նշեց նախարարը։
Նշենք, որ Գյումրիում քաղաքապետը հրաժարական է տվել, ավագանու անդամներն էլ վայր են դրել մանդատները։ Ստացվում է, որ Գյումրին գնում է արտահերթ ընտրությունների։











