Ռուս-իրանական հարաբերությունների ամրապնդման հիմնական գործոնը կլինի Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագիրը:

Դրա մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

Նա նշել է, որ փաստաթուղթը պատրաստվում է ստորագրման մոտ ապագայում։

«Դա կհաստատի պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության կողմերի ցանկությունը և փոխգործակցությունը՝ ի շահ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում խաղաղության և անվտանգության»,-շեշտել է Լավրովը։