Փաշինյանն իր խոսքում քննադատել է նաեւ ինքն իրեն: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք նախօրեին ՔՊ-ում տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ, ըստ Փաշինյանի, միմյանց սուր քննադատել են, քննադատություն է հնչել նաեւ վարչապետի հասցեին, թե՞ ոչ ոք նման համարձակություն չի ունեցել:
«Դժգոհություն շատ շատերի մասին կա, անուններ չեմ տա, լավ Սիսակ Գաբրիելյանի աշխատանքից դժգոհ եմ: Իմ ընկերն է, իրավունք ունե՞մ դժգոհ լինել: Դժգոհություններ եղել են նաեւ իշխանության ներսում կոռուպցիոն դրսեւորումների վերաբերյալ: Ինքնաքննադատության մեջ մտնում են կոռուպցիոն դրսեւորումներ, աշխատանքի հետ կապված քննադատություններ: Ես չեմ բացառում, որ ինչ-որ հարցերում կլինեն քննություններ: Դա երեկվա քննարկման հետ կապ չունի»,- տնդգծեց ՔՊ-ական պատգամավորը:











