2024 թվականի երրորդ եռամսյակում Վրաստան է այցելել 2,8 միլիոն ճանապարհորդ, ինչը նախորդ տարվա ցուցանիշների համամեատ 2,5 տոկոսով ավելի է։

Պաշտոնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ կատարվել է 1,9 միլիոն զբոսաշրջային այցելություն, ինչը 8,3%-ով ավելի է, քան նախորդ տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսներին, հայտնում է «Sputnik Грузия»-ն։

Ամենից հաճախ զբոսաշրջիկներ են եկել Ռուսաստանից՝ 496 հազար, ինչը կազմում է այցելուների ընդհանուր թվի 24,6%-ը։ Դրան հաջորդում են Թուրքիան (17,4%) և Հայաստանը (13,1%)։ Վրաստանում օտարերկրացիները 2,1 միլիարդ դոլար են ծախսել: