Թբիլիսիում տղամարդը դանակով հարձակվել է նախկին կնոջ վրա, հայտնում է TV Pirveli-ն։

Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ի երեկոյան Դադիանի փողոցում։ Հարձակվողը ներխուժել է գեղեցկության սրահ, որտեղ աշխատում է կինը։ Նա վնասվածքներ է հասցրել նրա դեմքին։ Վիրավորվել է նաև դեպքի վկան, ով փորձել է օգնել տուժողին։ Երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց։

Ըստ բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Լրագրողները պարզել են, որ տղամարդը նախկինում դատապարտված է եղել։ Նա մի քանի օր առաջ ազատ է արձակվել բանտից։

Ենթադրաբար հարձակումն իրականացվել է վրեժխնդրության համար։

Հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 11-118-րդ հոդվածով (ընտանիքի անդամի առողջությանը նվազ ծանր վնաս պատճառելը): Ներքին գործերի նախարարությունը դեռևս չի հայտնել հարձակվողի ձերբակալության մասին, գրում է «Նովոստի-Գռուզիան»։