Իրանը կարող է ավելացնել Իսրայելի պատասխան հարվածի մասշտաբը, որին այս անգամ կմասնակցի ոչ միայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, ԶՈւ էլիտար զորամասեր), այլեւ կանոնավոր բանակը։ Այս մասին գրել է The Wall Street Journal թերթը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։
Պարբերականն ընդգծում է, որ Թեհրանն այսպիսի որոշում է ընդունել այն համատեքստում, որ իսրայելական վերջին հարվածների հետեւանքով կորուստներ են եղել իրանցի զինծառայողների եւ քաղաքացիական անձանց շրջանում։ Սակայն, ինչպես նշվել է, իսլամական հանրապետության արձագանքը չի ենթադրի զորքերի տեղակայում տարածաշրջանում։





























