Այսօր՝ նոյեմբերի 4-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին՝ Ուշիի ոլորաններում՝ «Հով-Արտ» սննդի կետի հարևանությամբ բախվել են «Range Rover» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վթարի հետևանքով կա 1 զոհ, 1 վիրավոր: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աշտարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա՝ մահացածին և վիրավորին ավտոմեքենայից դուրս բերելու համար: 

Մինչ փրկարարները ժամանումը՝ վիրավորին օգնության են հասել քաղաքացիները: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: