Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում արյունալի բախումներ են տեղի ունեցել զինվորականների ու արմատական իսլամիստների «Աշ-Շաբաբ» խմբավորման գրոհայինների միջեւ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, տեղի ունեցածը վերջին ժամանկների ամենաարյունալի բախումներն են եղել: Կան տուժածներ, որոնց թվի մասին, սակայն, հստակ տեղեկություններ չկան:
Բախումները գրանցվել են Մոգադիշոյի հյուսիսային շրջաններում, որտեղ նախօրեին գրոհայինները հարձակվել էին Աֆրիկյան միության ճամբարի վրա:
Դրանից ժամեր անց իշխանությունները հայտարարել էին, որ իրավիճակն իրենց վերահսկողության ներքո է:




























