Եվրոպայի մի շարք երկրների կենտրոնական բանկեր իրենց ապահովագրելու նպատակով սկսել են նախապատրաստվել արժութային միության փլուզմանը: Վարկային կազմակերպությունները մտորում են, թե ինչպես վերադառնալ մինչ  2002թ-ին եվրոյի շրջանառության մեջ մտնելը գոյություն ունեցող արժույթին:

Իռլանդիայի ԿԲ-ն, օրինակ, ըստ The Wall Street Journal-ի, դիտարկում է դրամահատման համար մուտքի լրացուցիչ թույլտվություն ստանալու հնարավորությունը, այն դեպքում, երբ ստիպված լինեն  վերադառնալ ազգային արժույթին:

Ինչ վերաբերում է Հունաստանին, ապա այստեղ կան դրամ հատելու անհրաժեշտ հզորություններ, եւ լրացուցիչ հզորությունների կարիք, ինչպես հայտնել են բանկի ներկայացուցիչները, չի լինի:

Շվեյցարական ԿԲ-ն, որն ընդամենը ոորոշ ժամանակ առաջ էր միացել միասնական եվորպական արժույթի գոտուն,  փնտրում է նոր, առավել հուսալի կողմնորոշիչներ: Բոսնիայում եւ Հերցեգովինայում ազգային արժույթի կուրսը որոշել են կապել գերմանական մարկի հետ, եթե եվրոյի գոտին փլուզվի:

Այս փաստերը վկայում են այն մասին, թե որքան է վատթարացել իրավիճակը եվրագոտում: