Եթե անգամ կան մարդիկ, որոնք իմ և Փաշինյանի միջև փորձում են սեպ խրել, չի հաջողվի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշեց, որ քաղաքական խմորումներ միշտ կարող են լինել յուրաքանչյուր կուսակցությունում․ «Դա նորմալ է։ Ես անձնական խնդիր իմ որևէ թիմակցի հետ չունեմ։ Այն խնդիրները, որոնք որ կան թիմի ներսում, ապա քննարկվում են թիմի ներսում»։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում մամուլում պարբերաբար լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՔՊ-ի ներսում խմորումներ են։