Դեկտեմբերի 8-ի առավոտյան մահացած պրոֆեսիոնալ բռցնքամարտիկ Ռոման Սիմակովի հարսնացուն, հղում անելով բժիշկների եզրակացությանը, հայտարարել է, որ «Ռոմանի մոտ գլխուղեղի արյունազեղում է սկսվել արդեն երկրորդ ռաունդում: Այդ պատճառով նա այդքան վատ էր մենամարտում դրանից հետո, իսկ մարտավկաները չդադարեցրին մենամարտը», հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Դեկտեմբերի 5-ին Սերգեյ Կովալյովից տեխնիկական նոկաուտով կրած պարտությունից հետո 27-ամյա Ռոման Սիմակովը հայտնվել էր կոմայի մեջ: Վիրահատությունը չփրկեց մարզիկի կյանքը:

Ռոման Սիմակովը Ռուսաստանի լավագույն պրոֆեսիոնալ բռցնքամարտիկներից մեկն էր, 19 մենամարտում կրել էր միայն մեկ պարտություն: Երկրորդ պարտությունը ողբերգական ավարտ ունեցավ: