Եվրոպայից ոմն իսլամական հոգեւորական կանանց պատվիրել է չմոտենալ այն մրգերին եւ բանջարեղենին, որոնք տղամարդու առնանդամ են հիշեցնում` այդ կերպ նրանց փորձելով հեռու պահել գայթակղությունից, այսինքն` սեքսի մասին հնարավոր մտքից:

Իմամը համոզված է, որ կանանց նույնիսկ մոտ չի կարելի թողնել բանանին կամ վարունգին, հաղորդում է  եգիպտական Bikya Masr կայքը: Եթե կինը շատ է ցանկանում փորձել արգելված պտուղը, ապա հարազատներից որեւէ մեկը` հայրը կամ ամուսինը, պետք է մանր կտրտեն եւ միայն այդ վիճակով մատուցեն կնոջը: «Վտանգավոր» պտուղներից է նաեւ գազարը:

Այդ «արգելքի» մասին լուրն արագ տարածվել է համացանցով  եւ քննարկման առարկա դարձել ազատական մահմեդականների ֆորումներում, որոնց դա մի կողմից վրդովեցրել է, մյուս կողմից ստիպել ամաչել հոգեւորականի նման մտահղացման համար, գրում է  NEWSru.com-ը: