Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում Վանաձոր-Մարգարա ավտոճանապարհի Վարդանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մեկը՝ «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, մեկը՝ Երևանի հիվանդանոցներից մեկը:
Բախման հետևանքով «Mercedes»-ներից մեկը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել բնակչի հողամասում:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Կայքի տեղեկություններով՝ վիրավորները հենց վարորդներն են:




























