Այսօր՝ նոյեմբերի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մ2 41 կմ հատվածում՝ Ոսկետափ գյուղի վարչական տարածքում, բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 49-ամյա Մայիս Կարապետյանի վարած «Toyota Land Cruiser» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 60-ամյա Նորիկ Սաֆարյանի վարած մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով «Գազել»-ը կողաշրջվել է և մասամբ փակել ճանապարհի երթևեկելի գոտին:
Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:





























