Թաֆթսի համալսարանի հետազոտողները ստեղծել են Սարդ- մարդու սարդոստայնի անալոգը։ Հետազոտությունը հրապարակվել է Advanced Functional Materials ամսագրում։
Համալսարանի Silklab լաբորատորիայում ստեղծված կպչուն մազիկները ստանում են շերամից, տեղեկացրել է «Научная Россия» պորտալը։ Բնությունը ոգեշնչել է մեզ շերամի մազիկներից ստեղծել սարդոստայններ։ Սարդերը, մրջյունները, բոռերը, մեղուները, թիթեռները, մոծակները, բզեզները եւ անգամ ճանճերը ինչ-որ պահի մետաքս են արտադրում։ Բնությունը նաեւ լաբորատորիային է ոգեշնչել մետաքսի ֆիբրիոնի հիման վրա եւ հզոր սոսինձներով սարդոստայն ստեղծել։ Սակայն, չնայած մետաքսի հիմքով նյութ ստեղծելու առաջընթացին, գիտնականները դեռ պետք է կրկնեն սարդերի վարպետությունը, որոնք կարող են կառավարել դրանց կոշտությունը, ճկունությունը եւ սոսնձվող հատկությունները։
Դա տեղի ունեցավ միանգամայն պատահականորեն։ «Ես աշխատում էի ամուր սոսինձներ ստեղծելու նախագծի վրա մետաքսի ֆիբրիոնի օգտագործմամբ, եւ երբ մաքրում էի ացետոնի ապակե տարան, նկատեցի, որ բաժակի հատակին սարդոստայն է առաջացել»,- ասել է Թաֆթսի հետազոտող Մարկո Լո Պրեստին։
Մետաքսի ֆիբրիոնի լուծույթները կարող են դանդաղ, կիսապինդ հիդրոգել առաջացնել մի քանի ժամում, օրգանական լուծույթների ազդեցությամբ, ինչպիսին են էթանոլը կամ ացետոնը, բայց դոպամինի առկայությունը, որն օգտագործվում է սոսինձ ստեղծելու համար, թույլ է տվել, որ ամրանալու պրոցեսն ակնթարթորեն տեղի ունենա։ Դոպամինը եւ նրա պոլիմերներն օգտագործում են նույն քիմիան, ինչ եւ ծովաշուշանները, այն մազերի ձեւավորման համար, որոնք ամուր կպչում են մակերեսներին։
Հաջորդ քայլը մազիկների հյուսումն էր օդում։ Երբ մետաքսի լուծույթի բարակ շերտը արագացնում է անցումը հեղուկ վիճակից պինդի՝ մետաքսից դուրս հանելով օդը։ Հետազոտողները մետաքսի ֆիբրիոնի լուծույթին ավելացրել են խիտոզան, որն ավելացրել է մազիկների ամրությունը 200 անգամ, իսկ սոսնձելու հատկությունը՝ 18։
Լո Պրոսետին նշել է. «Եթե նայեք բնությանը, կտեսնեք, որ սարդերը չեն կարող սարդոստայն կրակել։ Նրանք սովորաբար մետաքսը հյուսում են իրենց գեղձից, շփվում մակերեսին եւ թելեր քաշում, որպեսզի սարդոստայն հյուսեն։ Իսկ մենք ցուցադրում ենք մազի կրակման միջոց սարքից, իսկ հետո օբյեկտին կպչելու եւ հեռավորությունից այն որսալու հատկությունը։ Իրականում այս նյութը ոգեշնչված է սուպերհերոսից»։
Բնական մետքասը 1 000 անգամ ամուր է արհեստականից, որն օգտագործվել է այս հետազոտությունում։ Բայց եթե մի քիչ երեւակայություն գործադրենք եւ ինժեներական լուծումներ, ապա նորարարությունը կկատարելագործվի եւ կբացի դեպի տարբեր տեխնոլոգիաների կիրառման ճանապարհը։
«Մենք կարող ենք ոգեւորվել բնությամբ։ Մենք կարող ենք ոգեւորվել կոմիքսներով եւ գիտական ֆանտաստիկայով։ Այս դեպքում մենք ցանկացել ենք մեր մետաքսե նյութը փոխել այնպես, որ նա նման լինի բնությանը եւ նրան, ինչ ներկայացրել են կոմիքսների հեղինակները»,- ասել է Թաֆթսի համալսարանի ինժեներային գործի պրոֆեսոր, Silklab-ի տնօրեն Ֆյորենցո Օմենետոն։





























