Հայաստանի խորհրդարանի աշնանային նստաշրջանն, ավանդույթի համաձայն, փակվել է ազգային հիմներգի հնչյունների ներքո:

Նիստերի դահլիճում ներկա պատգամավորներից (թեեւ օրվա վերջն էր, սակայն ներկա պատգամավորները սովորականից շատ էին, կապված նստաշրջանի փակման հետ) ազգային հիմներգի բառերն արտասանել են շատ քչերը: Նրանց շարքում էր ԱԺ նորընտիր փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, այնինչ նրա կուսակիցների մեծ մասը հիմներգը լսում էին լուռ: