Հայաստանից Իրան էլեկտրաէներգիայի մատակարարումները 2024 թվականի սկզբից արդեն գերազանցել են նախորդ մի քանի տարիների միջին տարեկան ցուցանիշները։ Դրա մասին Ազգային ժողովում նոյեմբերի 4-ին 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը սովորաբար 360-370 միլիոն կՎտ/ժ էլեկտրաէներգիա է արտահանում Իրան, սակայն 2024 թվականի տասը ամսիների ընթացքում այդ ծավալն արդեն գերազանցել է 370 միլիոնը։
«2022 թվականի հոկտեմբերին կողմերը համապատասխան պայմանագիրը երկարաձգեցին մինչև 2030 թվականը»,- նշել է նախարարը։




























