Հասարակական կանաչ տարածքներում շինությունների կառուցման նախագծերը պարտադիր պետք է բնապահպանական փորձաքննություն անցնեն: Նման առաջարկ են պարունակում «Բնապահպանական փորձաքննությունների մասին» օրենքի փոփոխությունները:
ԱԺ-ում օրինագծի 1-ին եւ 2-րդ ընթերցումների միջեւ ընկած ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ են կատարվել օրինագծում, այդ թվում նաեւ ընդդիմադիր պատգամավորների ու էկո-ակտիվիստների նախաձեռնությամբ:
Մասնավորապես, բնապահպանական առաջին կատեգորիայի օբյեկտների շարքում (որոնք առավելագույն ուշադրություն են պահանջում) ընդգրկվել է ասբեստի արդյունահանումը: Ավելի վաղ արդյունահանվող օգտակար հանածոներից այդ ցանկում ընդգրկված էին միայն երկաթի հանքավայրերը:
Հիշեցնենք, որ օրինագիծը ենթադրում է տեխնոլոգիական օբյեկտները բաժանել երեք խմբի` շրջակա միջավայրի վրա իրենց ազդեցության աստիճանով:




























