Ռեժիսոր Ստանիսլավ Գովորուխինն ընդունել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի առաջարկը` գլխավորել իր նախընտրական շտաբը 2012-ի մարտի 4-ին կայանալիք նախագահական ընտրությունների ժամանակ:

«Ես ամբողջ հոգով ձեռնամուխ կլինեմ այդ գործունեությանը»,- ասել է Գովորուխինը:

Նշենք, որ նախօրեին, Պուտինն անցամբ է այցելել ԿԸՀ եւ ներկայացրել փաստաթղթերը` նախագահի թեկնածու գրանցվելու համար: ԿԸՀ-ում հայտնել են, որ 5-օրյա ժամկետում պետք է ստուգեն ներկայացված փաստաթղթերը: