Մոլդովայի նախագահական ընտրություններում թեկնածու է ցանկանում առաջադրվել աֆրիկյան արմատներով քաղաքացի Ջոն Օնոժեն, ով Մոլդովայի քաղաքացի է:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, Օնոժեն ծնվել է Սիեռա-Լիոնեում եւ լքել է այդ երկիրը 11 տարի առաջ: Մոլդովայում նա թերթեր ու ամսագրեր է վաճառում:

Նախագահական ընտրություններում Օնոժեն մտադիր է մասնակցել որպես անկուսակցական թեկնածու: Վերջերս նա պիկետ էր կազմակերպել Մոլդովայի ԱԳՆ-ի դիմաց եւ բողոքում էր Մերձդնեստրի չճանաչված հանրապետությունում ռուսական զորքերի առկայության դեմ, գրում է «Տրուդ»-ը:

Մոլդովայի Սահմանադրության համաձայն, երկրի նախագահ կարող է դառնալ 40 տարեկանից բարձր տարիք ունեցող քաղաքացին, ով տիրապետում է մոլդավերենին եւ ապրում է այդ երկրում 10 տարուց ավելի: Օնոժեն այս իմաստով ոչ մի խնդիր չունի: