Այսօր՝ նոյմեբերի 5-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:45-ի սահմաններում Երևանի բնակիչ 62-ամյա Մելո Խաչատրյանը իր  վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն, Երևանի բնակիչ 48-ամյա Ալինա Ավանեսյանին, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդը փախուստի չի դիմել, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում արձանագրել է հետիոտնի մահը:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք: