Եմենում միանգամից երեք կին նախարար է դարձել, ովքեր ընդգրկվել են ժամանակավոր կառավարության կազմում:
Ինչպես հաղորդում է IslamNews-ը, նախարարական պորտֆելներից մեկն ստացել է Ամաթ Ռազակ Համադը. Նա զբաղեցրել է սոցիալական պաշտպանության եւ աշխատանքի նախարարի պաշտոնը: Հուրիա Մաշխուրն նշանակվել է մարդու իրավունքների հարցերով նախարար, իսկ Ջաուհարա Համուդը`կառավարության նոր կաբինետի հացերով նախարար:
Երեք կանայք կարեւոր դեր կխաղան երկրի քաղաքական կյանքում, գրում է «Ալ-Արաբիան»:
Նշենք, որ այդ երկրի համար միանգամից երեք կանանց նախարար նշանակումը յուրահատուկ դեպք է:




























