Նոյեմբերի 4-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Արմավիրի ավտոճանապարհին՝ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի տարածքում՝ Մանուշյան փողոցում, «BMW» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին: Վերջինս շպրտվել է և կրկնակի վրաերթի ենթարկվել «Opel» մակնիշի ավտոմեքենայի կողմից, հաղորդում է Shamshyan.com-ը:

Վարորդները դեպքի վայրից փախուստի չեն դիմել և օգնել են օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն, իսկ «BMW»-ի վարորդը շտապօգնություն ավտոմեքենայով վիրավորի հետ մեկնել է նաև «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը։