Խոսքն առաջնահերթությունների մասին էր, բայց այլ տեսանկյունից մենք անում ենք մի շարք քայլեր օրինակ, ցեղասպանության կանխման առումով: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությանը, ըստ որի Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների շարքում չէ:
«Դեկտեմբերին Հայաստանը կհյուրընկալի գլոբալ ֆորումը, որը բավականին ամբիցիոզ ծրագրով է: Մեզ համար ցեղասպանության կանխարգելման խնդիրը մնում է կարեւոր հարցերից մեկը: Խոսքն այստեղ առաջնահերթ լինել-չլինելու մասին էր»,-ասաց նա:











