ԱՄՆ Մոնտանա նահանգի համալսարանի գիտնականները հայտնաբերել են Հյուսիսային Ամերիկայի եւ աշխարհի ամենախոշոր դինոզավրի մնացորդները:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, հայտնաբերված մնացորդները պատկանում են Alamosaurus sanjuanensis տեսակին: Գիտնականները կատարել են անալիզներ, եւ արդյունքները համեմատելով հայտնաբերված մյուս դինոզավրերի մնացորդների հետ, եկել են այն եզրակացության, որ սա մինչ այժմ հայտնաբերվածների մեջ անենախոշորն է. դինոզավրի քաշը, ըստ հաշվարկների, հասել է 73 տոննայի:




























