Թուրքիայի հյուսիս-արեւմուտքում (Իզմիթ) Tupras նավթավերամշակման գործարանին պատկանող տարածքում պայթյուն է տեղի ունեցել։
Ինչպես ուղիղ եթերում հայտնել է NTV հեռուստաալիքը, ձեռնարկության տարածքից ծուխ է բարձրանում։ Միջադեպի պատճառների, ինչպես նաեւ հնարավոր տուժածների մասին տվյալներ առայժմ չկան։





























