Ռուսաստանն ամեն բան անում է Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները կարգավորելու համար։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հավատարմագրերի հանձնման արարողության ժամանակ, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

«Այս ոգով է կառուցվում մեր համագործակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ։ Մենք արել եւ անում ենք ամեն բան ադրբեջանա-հայկական հարաբերությունների կարգավորման, Անդրկովկասում ամուր խաղաղության հաստատման համար։ Այսուհետ եւս աջակցություն կցուցաբերենք խաղաղության պայմանագրի կնքման ողղությամբ, պետական սահմանի սահմանազատման եւ տնտեսական ու տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ՝ 2020-2022թթ. հայտնի բարձրամակարդակ եռակողմ պայմանավորվածությունների հունով»,- ասել է Պուտինը։

ՌԴ նախագահը ուշադրություն է դարձրել նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների օգտակար խոսակցությանը Կազանի ԲՐԻԿՍ գագթաժողովում։ «Չեմ կարող գոհունակություն չհայտնել,որ Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներն օգտվեցին ԲՐԻԿՍ-ի հարթակից Կազանում եւ օգտակար խոսակցություն ունեցան սկզբունքային հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ամուր խաղաղության եւ ազգամիջյան համաձայնության ձեռքբերանը տարածաշրջանում»,- ընդգծել է նա։