ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է սահմանել և ամրագրել ռուսաց լեզվի իմացության մակարդակի պահանջները Ռուսաստան աշխատանքի մեկնող ներգաղթյալների համար, հատնել է ТАСС գործակալությունը։

«Ռուսաստան աշխատանքի մեկնողների համար լեզվի իմացությանն առնչվող ընդհանուր կանոններ են պետք։ Անհրաժեշտ է սահմանել և ամրագրել լեզվի իմացության մակարդակը՝ հաշվի առնելով աշխատանքի ընթացքում իրական կարիքները, առօրյա կյանքում շփվելիս՝ հաշվի առնելով մեր վարքագծի սոցիալական և մշակութային նորմերի մասնագիտական ​​պահանջները»,-նշել է Պուտինը ՌԴ նախագահին առընթեր Ռուսաստանի ժողովուրդների ռուսաց լեզվի և լեզուների աջակցության ոլորտում պետական ​​քաղաքականության իրականացման խորհրդի նիստում: