Այսօր՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 16:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 41 կմ հատվածում բախվել են «Opel Zafira» և «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը:  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Կայքի տեղեկություններով, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոն, մի մասը՝ Երևանի տարբեր հիվանդանոցներ: 

Վարորդներից մեկն էլ, որ հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել, պարեկների կողմից տեղափոխվել է  ոստիկանության Աշտարակի բաժին: Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: