Արեւելյան Չինաստանում արագընթաց մայրուղում, այսօր` դեկտեմբերի 8-ին, միմյանց են բախվել ավելի քան 100 ավտոմեքենաներ:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, ճանապարհին իսկական «դոմինոյի էֆեկտ» է առաջ եկել. Մեքենաները սառույցի վրա չեն կարողացել ժամանակին կանգ առնել եւ սկսել են բախվել միմյանց:
Նախնական տվյալներով, խոշոր ավտովթարի հետեւանքով, մահացել է առնվազն մեկ մարդ, եւս 5-ը` տեղափոխվել են հիվանդանոց:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը նշում է, որ տուժածներին օգնություն ցուցաբերելու եւ ավտովթարի հետեւանքները վերացնելու նպատակով մոբիլիզացվել է ողջ ոստիկանությունը եւ հրշեջ ծառայությունը:
Վթարի վայրից տարհանվել է 288 մարդ:




























