Ուկրաինայի Գերգույն ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն դեկտեմբերի 8-ին  ստիպված է եղել Ուկրաինայի խորհրդարանի շենքի առջեւ... մաքրել գոմաղբը:

Ինչպես փոխանցում է ՈւՆԻԱՆ գործակալությունը,  պատգամավորը փորձել է իր կովին մտցնել խորհրդարանի շենք, ասելով,  թե «Սա իմ  կովն է: Ես ուզում եմ նրան տանել Գերագույն ռադա»: Սակայն հատուկնշանակայինները նրան թույլ չեն տվել ցանկությունն  իրագործել: Լյաշկոն ստիպված է եղել կովին վերադարձնել մեքենա: Սակայն կենդանուն մեքենայում տեղավորելուց հետո,  ուժային կառույցների աշխատակիցները պահանջել են, որ պատգամավորը մաքրի անցումային հատվածը, հակառակ դեպքում խոստոցել են կազմել արձանագրություն «տարածքն աղտոտելու համար»: Լյաշկոյին այլ բան չի մնացել անելու, քան անձամբ մաքրելու սեփական կովի թրիքը:

Նշենք, որ պատգամավորի խոսքով, կովն իրեն նվիրել են համագյուղացիները ` ի նշան երախտագիտության: Կենդանին նաեւ անուն ունի` Կարինա: