Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը հինգշաբթի հայտարարել է, որ կառավարությունը 16 տարեկանից ցածր երեխաների համար սոցիալական մեդիայի արգելք կմտցնի միջոցառումների փաթեթի շրջանակում, որը նա առաջատար է անվանում և որը հաջորդ տարվա վերջին կարող է որպես օրենք ընդունվել:

Ավստրալիան կփորձարկի տարիքային ստուգման համակարգը, որը կօգնի արգելափակել երեխաների մուտքը սոցիալական մեդիա՝ մի շարք միջոցառումների շրջանակում, որոնք ներառում են մինչ օրս ցանկացած երկրի կողմից ներդրված ամենախիստ վերահսկողությունը:

«Սոցիալական ցանցերը վնասում են մեր երեխաներին, և ես պաշտոնապես հայտարարում եմ դրա մասին»,-շեշտել է Ալբանիզը մամուլի ասուլիսում:

Ալբանիզը մատնանշել է երեխաների ֆիզիկական և հոգեկան առողջության համար վտանգները, որոնք կապված են սոցիալական մեդիայի չափից ավելի օգտագործման հետ, մասնավորապես՝ աղջիկների համար վտանգները, որոնք առնչվում են մարմնի վնասակար պատկերներին և կնատեցական բովանդակությանը՝ ուղղված տղաներին:

«Եթե 14-ամյա պատանին բախվում է նման նյութերի, այն նույն ժամանակ, երբ կյանքի փոփոխությունների և հասունացման փուլում է, դա կարող է իսկապես դժվարին ժամանակաշրջան լինել նրա համար»,-ընդգծել է Ավստրալիայի վարչապետը: