Արարադատության նորանշանակ նախարար Սրբուհի Գալյանը համարում է, որ ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան: «Բոլոր քրեական գործերը, որոնք հարուցվել են, հարուցվել են կոնկրետ հնարավոր հանցավոր արարքներին որպես հակազդեցություն»,- կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց նա:

Հարցին՝ ձեզ չի՞ կաշկանդի, եթե քրեական գործերով անցնեն ՔՊ անդամներ, նրանց մտերիմները, Գալյանը պատասխանեց. «Այդ հարցը ինձ կարող էիք տալ, երբ ես իրավապահ համակարգում աշխատելիս լինեի: Հիմա,  կարծում եմ՝ չեմ առնչվելու նմանատիպ իրավիճակների հետ: