ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի համաձայնել ԱՄՆ փոխնախագահ, Դեմոկրատական ​​կուսակցության նախագահի թեկնածու Կամալա Հարիսի նախընտրական հայտարարությանը, թե Պուտինը «ճաշին կուտի Թրամփին», հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը:

«Պուտինը մարդկանց չի ուտում»,-ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթել է երկրի նախկին նախագահ, Հանրապետական ​​կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը։ Պաշտոնական արդյունքները դեռևս չեն հրապարակվում։ Սակայն հանրապետականներն իրենց վերահսկողության տակ վերցրին նաև ԱՄՆ Սենատը։ Սպասվում է, որ նրանք մեծամասնություն կկազմեն նաև ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում։