Իրկուտսկի շրջանային դատարանը երկրորդ անգամ հետաձգել է Կոս մականունով քրեական հեղինակություն Ալեքսեյ Լենիվցևի գործով դատավճռի հրապարակումը, գրում է ռուսական «Коммерсантъ» պարբերականը։
Նշվում է, որ Լենիվցևը մեղադրվում է հանցավոր համայնք ստեղծելու մեջ, որը «մատակարարում էր» աղջիկներին, այդ թվում՝ անչափահասներին՝ Բայկալ լիճ այցելած օտարերկրացիներին ինտիմ ծառայություններ մատուցելու համար։
Քրեական գործով դատավճիռը պետք է հրապարակվեր հոկտեմբերի 28-ին։
Սակայն, ըստ հրապարակման աղբյուրի, մարզային դատարանի դատավորը խորհրդակցական սենյակում գտնվելու ժամկետը երկարացրել է մինչև նոյեմբերի 11-ը, այնուհետև մինչև դեկտեմբերի 3-ը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2021 թվականի օգոստոսին Ալեքսեյ Լենիվցևին արտահանձնել են Վրաստանից և տեղափոխել Իրկուտսկ։





























