Նոյեյմբերի 7-ին, ժամը 14:25-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մելիքգյուղ գյուղում այրվում է խոտի դեզ։Հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։15-ին, մարվել 16։31-ին։ Այրվել է մոտ 550 հակ կուտակած անասնակեր։




























