Դոնալդ Թրամփի գլխավորած ամերիկյան նոր վարչակազմը կարող է արագացնել «Tesla» ավտոարտադրող ընկերության Cybercab ռոբոտային տաքսիներին երկրի ճանապարհներ թույլատրելու ծրագրերը: Այս մասին հայտնում է The Washington Post (WP) թերթը։
Ըստ լրատվամիջոցի՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի օրոք ԱՄՆ-ի Ճանապարհների երթեւեկության անվտանգության ազգային վարչությունը (NHTSA) զգուշավոր է եղել հաջորդ սերնդի ռոբոտային մեքենաների հաստատման հարցում: Գործակալությունը պահանջել է արտադրողներին տրամադրել տվյալներ ինքնակառավարման տեխնոլոգիայով աշխատող ավտոմոբիլների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ: Սակայն Մասկն այժմ Թրամփի մերձավոր շրջապատի մի մասն է, և նա հնարավորություն ունի էապես ազդել դաշնային կանոնների մշակման վրա, որոնք կավելացնեն ավտոնոմ մեքենաների թիվը ճանապարհներին, գրում է հրատարակությունը։
Ըստ Deepwater Asset Management ներդրումային ընկերության կառավարիչ գործընկեր Ջին Մյունսթերի, Թրամփի նախագահությունն այս ոլորտում կարգավորող գործընթացը «ավելի կառավարելի» կդարձնի։ Իր հերթին, երթևեկության անվտանգության փորձագետները մտավախություն ունեն, որ Թրամփի վարչակազմի օրոք մեքենաների նոր տեխնոլոգիաների թերությունների փորձարկումները կարող են սահմանափակվել:
Հոկտեմբերի 11-ին Մասկը ներկայացրել է Cybercab ռոբոտային տաքսին, որը ստեղծվել է իր Tesla ընկերության կողմից։ Ձեռնարկատիրոջ խոսքով՝ այս պահին արդեն կա առնվազն 50 լիովին ինքնավար էլեկտրական մեքենա, որոնք հագեցած չեն վարորդի կառավարման մեխանիզմներով, քանի որ ենթադրվում է, որ ուղևորների տեղափոխումը կիրականացվի ամբողջովին ինքնավար։
Թրամփի հաղթանակը կարող է նպաստել ԱՄՆ-ում Մասկի ռոբոտաշինության տարածմանը. WP

Հասանելի է
русский



























