Իրաքից Իսրայելի դեմ արձակված անօդաչուն գիշերը խփվել է իսրայելական ՌՕՈւ-ի կողմից, տեղեկացրել է Times of Israel-ը։
Իսրայելական բանակի (ՑԱԽԱԼ) տեղեկացմամբ՝ անօդաչուն որսացել են մինչեւ Իսրայելի օդային տարածքը հատելը։
Դրոնի արձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»։
Միջադեպի հետ կապված՝ Գոլանի բարձունքների մի քանի քաղաքներում շչակներ են հնչել։





























