Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռները շաբաթ երեկոյան մի քանի հարվածներ են հասցրել Եմենում հութիների զենքի պահեստներին, հաղորդում է AFP-ն:
«Զենքն օգտագործվել է Կարմիր ծովում և Ադենի ծոցում ռազմական և քաղաքացիական նավերի վրա հարձակվելու համար», - AFP-ին է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը:





























